Գիտություն 

Գրքի «հաջողության» գաղտնիքը

Ամերիկացի համակարգչային մասնագետները ստեղծել են մի ալգորիթմ, որը վերլուծում է գիրքն ու 84% ճշգրտությամբ կանխատեսում դրա կոմերցիոն հաջողությունը։

 

Ինչպես հայտնում է The Telegraph-ը,  Սթոնի Բրուք համալսարանի (Stony Brook University) մասնագետները մանրամասնել են, որ ալգորիթմը որոշում է ստեղծագործության կոմերցիոն հաջողության ու հետաքրքիր լինելու ցուցիչը՝ հիմնվելով մի շարք գործոնների վրա, որոնց շարքում են ստեղծագործության մեջ նորարարական միտումների կիրառումը, գրելաոճը, սյուժեի գրավչությունը և այլն։

 

Ալգորիթմի արդյունավետությունը ստուգելու համար հեղինակներն այն փորձարկել են արդեն դասական դարձած մի շարք գրքերի վրա, ինչի արդյունքում պարզվել է, որ ալգորիթմը կարողանում է գուշակել ստեղծագործության հաջողության ցուցիչը 84% ճշգրտությամբ։

Նույն շարքից