Գիտություն 

Արկտիկայի տաքացման պատճառները

Կլիմայագետներն ուսումնասիրել են պատճառները, թե ինչու է Արկտիկան Երկրագնդի ամենաարագ տաքացող շրջանը: Նրանք հրապարակել են երեք հիմնական պատճառներ:

Մասնագետների կարծիքով՝ գլխավոր պատճառը ջերմաստիճանի փոփոխության գրադիենտն է, որը կապված է բարձրության հետ: Արկտիկայում օդը ի սկզբանե ունի ավելի ցածր ջերմաստիճան ու քիչ խոնավ է: Այդ պատճառով այն չի խառնվում մթնոլորտի ավելի բարձր շերտերի թեթեւ օդին՝ տաքությունը մակերեւույթի վրա կենտրոնացնելով, ինչն էլ հնգեցնում է հալոցքի:

Երկրորդ գործոնն ալբեդոն է: Արկտիկայում սառույցը հալչում է՝ ազատելով ջուրն ու հողը, ըստ որում՝ Արկտիկայի արտացոլող կարողությունը նվազում է: Դա հանգեցնում է ավելի ուժեղ տաքացման ու ձյան մեծ քանակության հալչելուն:

Երրորդ պատճառը Պլանկի օրենքն է: Ըստ այդմ, որքան սառն է արտացոլող մակերեւույթի ջերմաստիճանը, այնքան ավելի շատ տաք ջերմաստիճան է հարկավոր, որպեսզի գործընթացը հավասարակշռվի, փոխանցում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով Nature Geoscience ամսագիրը:

Նույն շարքից