Գիտություն 

Խավարասերները՝ ինտերնետ կապի կրող

Մի խումբ ճապոնացի տեխնոլոգների առաջարկել են յուրահատուկ միջոց ինտերնետին ավելի լայն տարածում տալու համար: Անհրաժեշտ է պարզապես wi-fi սենսորն ամրացնել խավարասերի մեջքին:

Այս միջատները պատահաբար չեն ընտրված, քանի որ Ճապոնիայում դրանց երկարությունը հասնում է ավելի քան 4սմ-ի, ինչը թույլ կտա դրանց կրել միկրոսխեման՝ բնակչությանն ապահովելով ինտերնետ կապով: Խավարասերների օգտագործման գլխավոր առավելությունն այն է, որ պետք չէ մուտքի աղբյուրը լիցքավորել, քանի որ մարտկոցն ունի հեղուկի հատուկ կուտակիչ: Հեղուկի կազմում տրեգազոլի ածխաջրածին է մտնում, որն օգտագործում են վառելիք ստանալու ժամանակ: Ուստի 50 միկրովատտ հզորությունը լիովին բավարար է wi-fi սենսորի անդադար գործունեության համար, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Մշակողները հույս ունեն, որ  wi-fi ազդանշանի հաղորդման նոր եղանակը կօգնի ապահովել անլար կապով բարձրահարկ շինությունները եւ մեծ տարածություններ, հատկապես, եթե հաշվի առնենք խավարասերների արագ տեղաշարժը: Միակ խնդիրը միջատների կյանքի պահպանումն է, որոնց ամեն պահի կարող են թերթով սպանել: Բացի այդ մարդկանց մոտ հոգեբանական խոչընդոտ կա, որը թույլ չի տալիս հանգիստ ընդունել տհաճ միջատների ներկայությունը:

Նույն շարքից