«Կասպերսկու լաբորատորիայի» ծրագրավորողները հայտարարել են, որ որոշ հետազոտությունների ընթացքում Android օպերացիոն համակարգի ավելի քան 10 մլն վիրուս են հայտնաբերել, որոնցից 200 հազարը բացառիկ են:
Ընկերությունում նշում են, որ անվտանգության որոշ ծրագրերի ընթացքում Android համակարգով հեռախոսներում ակտիվանում են վնասակար տողեր, ինչն ընդհանուր առմամբ կազմում է մոտ 10 մլն վիրուս:
Հարկ է նշել, որ դրանցից շատերը միմյանց նման են, սակայն հայտնաբերվել է մոտ 200 հազար վնասակար ծրագիր:
Համեմատելով 2012թ.-ի տվյալների հետ՝ հարկ է նշել, որ 12 ամսվա ընթացքում վիրուսների թիվն ավելացել է 35 տոկոսով, հաղորդում է «ՎլադԹայմը»: