Վերլուծական 

Ո՞ւմ ստուգման ակտերի հիման վրա է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն ԱԺ-ում հաշվետվություններ ներկայացնում

Analitik.am-ը նախկինում անդրադարձել էր Վերահսկիչ պալատի աշխատակից ,Ճարտարեցի Մուշեղ Սաֆարյանի գործին, նշել էինք նաև,որ վերջինիս կողմից խարդախություն կատարելու փաստի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում:

 

Այս գործի շրջանակներում նոր ուշագրավ մանրամասներ են ի հայտ եկել:

Ըստ հավաստի լուրերի, Մուշեղ Սաֆարյանը բացատրություն է տվել, որ 17.500.000 ՀՀ դրամի ելքի օրդերը ստորագրել է, բայց չի ստացել ,ըստ իր բացատրության, ինքը լավ չի հասկացել, թե ինչ է ստորագրում և խարդախության զոհ է:


Մի պահ, եթե փորձենք հավատալ, որ դա այդպես է, ապա միանգամից պետք է մտահոգվենք ՀՀ Վերահսկիչ պալատի գործունեության մասին ընդհանրապես:


Ինչպես նշել էինք նախկինում, Մուշեղ Սաֆարյանը ՎՊ իրավաբանական վարչության պետի տեղակալն է, մասնակցում է վերահսկիչ պալատի կողմից իրականացվող ստուգումներին: Ստացվում է, որ եթե սույն պաշտոնյան իր իսկ ասելով խաբնվում և 17.500.000 ՀՀ դրամի ստացման ելքի օրդեր է ստորագրում, հետո հայտարարում, որ գումարը չի ստացել,ապա միանշանակ հարց է առաջանում,թե ինչպե՞ս է այդ հոգեվիճակում ստուգում անցկացնում,ակտ ստորագրում և այլն:


Հավանաբար հենց այս մեթոդով էլ իրականացնում է ստուգումը և ՎՊ-ի ակտի փոխարեն, ասենք, ստուգվող գյուղապետի կամ քաղաքապետի հետ դիցուք ավազահանքի կամ ձկնաբուծարանի վարձակալության պայմանագիր է ստորագրում:


Այստեղ էլ ուրիշ հարց է առաջանում՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն իր ԱԺ ներկայացրած հաշվետվություններում ներկայացված ստուգման տվյալներում Մուշեղ Սաֆարյանի կատարած ստուգումներին է՞լ է հղում կատարում:


Չէ՞ որ Մուշեղ Սաֆարյանին ստուգվող օբյեկտները կարող են խաբած լինել և ակտի փոխարեն դիցուք վարձակալության պայմանագիր նրան տան, որ ստորագրի: Հետո ի՞նչ է ՎՊ-ի տարեկան հաշվետվությունը վարձակալության պայմանագրի, թե՞ ստուգման արդյունքների վրա է հիմնված լինելու:

 


Ինչևէ, այս ամենի պատճառով այս գործը հայտնվել է Բաղրամյան 26-ի ուշադրության կենտրոնում: Ըստ նախագահականի մեր աղբյուրների, համապատասխան հրահանգները տրված են, և սույն գործը ուշի ուշով ուսումնասիրվում է:

Նույն շարքից