Վերլուծական 

՛՛Անմահ՛՛ Յուվեցի Կարոյի հալյուցինացիաների պատմությունը

Նախկին ԲՀԿ-ական, սակայն ժառանագաբար ՀՀԿ-ական (հիշում ենք, թե ինչպես ասաց, որ հայրս հանրապետական է, ես էլ պիտի հանրապետական լինեմ) Յուվեցի Կարոն մի հետաքրքիր ֆոբիա ունի՝ այս մարդուն մշտապես թվում է, որ իրեն ուզում են սպանել: Անգամ այն դեպքում, երբ ինքն է կրակում, մարմնական լուրջ վնաս հասցնում դիմացինին (2009 թ. հոկտեմբերին 5-ին, Երասխ-Երևան ավտոճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում, ԱԺ նախկին ԲՀԿ պատգամավոր Յուվեցի Կարոն  իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ և իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ), միևնույն է իրեն թվում է, որ իրեն էին ուզում սպանել:



Մենք չենք ուզում ասել, որ Յուվեցի Կարոն տեսիլքներ է տեսնում, ինչպես եղավ Զադոյանի դեպքում, երբ Կարոն տեսավ նրա նասկու մեջ իբր թե պահած Մակարովը, որով, ըստ Կարոյի, երկու անգամ հրազենով վիրավորված Զադոյանը ցանկանում էր սպանել իրեն: Այնուհետև Յուվեցի Կարոն վստահեցնում էր, որ Արման Ենոքյանն է իր դեմ մահափորձ արել՝ հեռախոսային խոսակցության ընթացքում ձայնին հատուկ ինտոնացիա տալով, որը կարող էր դիտվել որպես ուլտրաձայն և  սպանել արդեն մահափորձերից հոգնած Յուվեցի Կարոյին:

 


Այո, ՀՀ բնակչության 99%-ը քնում-զարթնում է՝ Յուվեցի Կարոյի դեմ մահափորձ իրականացնելու միտքն ուղեղում: Վերջինս մեր բոլորիս օգնության կարիքն ունի, իսկ ԶԼՄ-ները միայն մեղադրում ու քննադառում են, ոչ ոք չի ուզում հասկանալ, որ այս մարդու կյանքն անցնում է մահափորձերի դեմ պայքարելով: 


Եվ ահա հերթական, Յուվեցի Կարոյի սիրած ֆանտաստիկայի ժանրի մեջ  մահափորձը՝ Գոհար Ենոքյանն է հիմա էլ Ոստիկանության մայորի ուսադիրների միջոցով փորձել սպանել Յուվեցի Կարոյին: Միգուցե ավելի ճիշտ կլիներ, որ Կարոն վերջապես  հայտարարություն տարածեր, թե կոնկրետ ինչ առարկաների տեսքից կամ օգտագործումից նա ֆոբիա ունի՝ նասկի, հեռախոս, ուսադիր և այլն, որպեսզի մարդիկ նրա հետ շփվելիս  զերծ մնան Յուվեցի Կարոյի համար մահաբեր իրեր, բառեր կամ ժեստեր օգտագործելուց, իսկ նախաքննություն իրականացնող մարմինն էլ զբաղվի ավելի լուրջ աշխատանքներով, քան Կարոյի հալյուցինացիաներին ընթացք տալն է:

 

Նույն շարքից