Վերլուծական 

Ո՞ւմ հետ է քննարկում Խաչատուրը

News.am կայքի հրապարակման համաձայն,  Խաչատուր Սուքիասյանը ինչ-որ խորհրդավոր մարդկանց հետ քննարկում է օղակաձև զբոսայգում հյուրանոց կառուցելու նախագիծը:


Ռազմահայրենասեր գործարարն ապագա հյուրանոցը տեսնում է դուդուկի տեսքով: Խաչիկի հայրենասիրությունն  արդեն ընդհուպ մոտենում է ռազմահայրենասիրության ջատագով մեկ այլ Խաչիկի՝ Ասրյանի մակարդակին:


Կարծում ենք Ասրյանը, հանձինս Սուքիասյանի,  լուրջ մրցակից ունի: Օղակաձև զբոսայգում դուդուկ-հյուրանոցի քննարկումները պարզաբանելու նպատակով մենք փորձեցինք մեկնաբանություններ վերցնել տարբեր պաշտոնյաներից:


Պարզվեց՝  պատասխանատու պաշտոնյաներից որևէ մեկը տեղյակ չէր նման գաղափարի քննարկումներից: Մեր բոլոր զանգերն  այս թեմայով առաջացնում էին ծիծաղի ու զվարճանքի նոպաներ հարցվողների մոտ: Օղակաձև զբոսայգում դուդուկ-հյուրանոցի մտահաղացման հեղինակին հետաքրքիր էպիտետներով էին նախշում:


Ի վերջո,  քանի որ չհաջողվեց պարզել,  թե այդ ո՞ր պաշտոնյայի հետ էր քննարկել այդ տխմարագույն միտքը Խաչատուրը, Analitik.am-ի խմբագրությունում շրջանառվում է երկու վարկած․


Վարկած առաջին.


Խաչիկ Սուքիասյանը որևէ մեկի հետ ոչինչ չի քննարկել, քանի որ նրան լուրջ վերաբերվող պաշտոնյաների քանակը Հայաստանում մոտեցել է զրոի:

 

Մենք քննարկեցինք, մենք որոշեցինք, մենք այսօր այստեղ ենք և շատ ուրախ ենք... Նմանատիպ արտահայտությունները Խաչատուրը փոխ է առել Արևի թագավոր Լյուդովիկոսից, ով սեփական անձի մասին խոսում էր հոգնակի թվով:


Վարկած երկրորդ.


Այս վարկածի հիմքը դուդուկ-հյուրանոց գաղափարի կատարյալ ապուշությունն է,  հետևաբար նման միտք Խաչատուրը կարող էր քննարկել,  ենթադրենք,  իր թիկնապահ ՛՛Եզ՛՛ Արտաշի հետ:





Նույն շարքից