Ինչպես նշել էինք մեր նախորդ հրապարակումներում, Վերահսկիչ Պալատի աշխատակից, ինչպես ինքն է սիրում անընդհատ շահարկել, ծնունդով ղարաբաղցի Մուշեղ Սաֆարյանի կողմից խարդախություն կատարելու փաստով, ՀՀ Քննչական կոմիտեում նյութեր էին նախապատրաստվում:
Այժմ խմբագրությանը հայտնի դարձավ, որ ՀՀ Քննչական Կոմիտեն բավարար հիմքեր է գտել քրեական գործ հարուցելու համար և այն հարուցվել է: Ըստ տեղեկությունների, Մուշեղ Սաֆարյանը անցել է լուրջ հակահարձակման` Գևորգ Մեհրաբյանին (ավազահանքի սեփականատեր) փորձում են ճնշել, որպեսզի վերջինս հետ վերցնի իր հաղորդումը, նրա հետ, ըստ լուրերի, հանդիպել են նաև Մ.Սաֆարյանի պաշտոնյա և պատգամավոր ազգականները:
Ըստ նույն աղբյուրի, ճնշումները ցանկալի արդյունք չեն տվել, և Մ.Սաֆարյանը (ով որոշել էր 25.000 ՀՀ դրամ չվճարելու պատրվակով, առանց Գ.Մեհրաբյանից ստացած 400.000 ԱՄՆ դոլար գույքերը հետ վերադարձնելու, հափշտակեր հանքը) այժմ պատրաստվում է վճարել Գ.Մեհրաբյանին իր կողմից պատճառված վնասը: Բնականաբար, իր բնույթին համահունչ, Մ.Սաֆարյանն այստեղ էլ է հույսը դրել իր կախարդական տրեխների վրա և փորձում է Գ.Մեհրաբյանին, որպես վնասի հատուցում, անշարժ գույքեր տա շուկայականից հինգ անգամ բարձր գնով:
Սակայն Գ.Մեհրաբյանը չի համաձայնվում, ինչը մեզ բավարար հիմք է տալիս ենթադրելու, որ Մ.Սաֆարյանի կախարդական տրեխներըն արդեն հոգնել են վերջինիս ապօրինություններից և այլևս չեն պատրաստվում օգնել նրան: Այս համատեքստում Մ.Սաֆարյանի վիճակը բավականին կծանրանա, քանի որ առանց իր հովանավոր, թալիսման Տրեխների վերջինս ստիպված կլինի պատասխան տալ օրենքի առաջ և ամենայն խստությամբ:
Ակնհայտ է նաև, որ Մ.Սաֆարյանը, հստակ գիտակցելով, որ Տրեխները խաղից դուրս են, անցել է իր պատկերացրած զինանոցի վերջին հույսին՝ ամեն քայլափոխի հայտարարելով, որ դուք չգիտեք ես ով եմ, որտեղի ծնունդ, որտեղ եմ աշխատում և այլն: Նույնիսկ այս բառերը ավելի տպավորիչ դարձնելու համար մաքուր հայերեն խոսող Մ.Սաֆարյանը միանգամից անցնում է բարբառի:
Ինչևէ, նրան, թե ինչպե՞ս կանրադառնա Մ.Սաֆարյանի բարբառը քրեական գործի քննության օբյեկտիվ ընթացքի վրա կանրադառնանք հետագայում: