Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակահատվածում՝ 2007-2009թ.թ, ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվը մի շարք բանկերի գրեթե առանց տոկոսի 16 տրիլիոն դոլարից ավել վարկեր է տրամադրել: Գումարը տրամադրվել է այն բանկերին, որոնք Ֆեդերալ Ռեզերվի գլխավոր բաժներտերերն են՝ այսինքն իրենք իրենց վարկ են տրամադրել: Այս տասնամյակի սկզբին ԱՄՆ Կոնգրեսի ճնշման ներքո հաջողվեց մասնակի աուդիտ անցկացնել Ֆեդերալ Ռեզերվում, որի արդյունքները հրապարակվեցին 2011 թվականին: Վարկեր ստացած բանկերը հենց Ֆեդերալ Ռեզերվի հիմնական բաժներտերերն են: Դրանք են (փակագծերում նշված է, թե ինչքան գումար է տրվել բանկին, մլրդ. դոլարով) Citigroup (2500); Morgan Staley (2004); Merril Lynch (1949); Bank of America (1344); Barclays PLC (868); Bear Sterns (853); Goldman Sachs (814); Royal Bank of Scotland (541); JP Morgan (391); Deutsche Bank (354); Credit Swiss (262); UBS (287); Leman Brothers (183); Bank of Scotland (181); BNP Paribas (175):
Այս բանկերի մեծ մասն ամերիկյան չեն, ինչը բավականին հետաքրքիր է՝ Barclays PLC, Royal Bank of Scotland, Bank of Scotland-ը անգլիական են, Credit Swiss, UBS՝ շվեյցարական, Deutsche Bank-ը՝ գերմանական, իսկ BNP Paribas-ը՝ ֆրանսիական: Վերոնշյալ բանկերը Ֆեդերալ Ռեզերվից ստացել են մոտ 2,5 տրիլիոն դոլար: Կարելի է ենթադրել, որ այս բանկերը Ֆեդերալ Ռեզերվի արտասահմանյան բաժնետերերն են:
Եթե Ֆեդերալ Ռեզերվի հիմնական բաժնետերերի ցանկը քիչ, թե շատ պարզ է, ապա այդ բանկերի բաժնետերերը, ում հենց պատկանում է Ֆեդերալ Ռեզերվի փող տպող մեքենան, այդքան էլ հայտնի չեն: Այդ դեպքում ովքե՞ր են Ֆեդերալ Ռեզերվի բաժնետերերի բաժնետերերը:
Նախ տեսնենք, թե որոնք են ԱՄՆ առաջատար բանկերը: Այսօր ԱՄՆ ֆինանսական համակարգում գործում է «Խոշոր վեցնյակը», որն իր մեջ ներառում է Bank of America, JP Morgan Chase, Morgan Stanley, Goldman Sachs, Wells Fargo և Citigroup-ը: Այս բանկերն ամերիկյան բանկային ռեյտինգներում առաջատար դիրքերում են այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են կապիտալի չափը, վերահսկվող ակտիվները, ներգրավված դեպոզիտները,կապատալիզացիան, եկամուտը: Ակտիվների ցուցանիշով առաջին տեղում է JP Morgan Chase-ը (2.075 մլրդ դոլար 2014թ-ի դրությամբ): Կապիտալիզացիայի մասով առաջին տեղում է Wells Fargo-ն (261,7 մլրդ դոլար 2014թ-ի աշնան դրությամբ ):
Այս բանկերի պաշտոնական կայքերում որոշակի տեղեկություններ կան բաժնետերերի մասին: Կապիտալի հիմնական մասը պատկանում է այսպես կոչված ինստիտուցիոնալ բաժնետերերին՝ տարբեր տեսակի ֆինանսական ընկերություններին: Դրանց մեջ կան նաև բանկեր, ինչը նշանակում է, որ խաչաձև մասնակցություն կա կապիտալում:
Ինստիտուցիոնալ ներդրողների քանակը 2015 թվականի սկզբին առանձին բանկերում ուներ հետևյալ տեսքը՝ Bank of America – 1410; JP Morgan Chase – 1795; Morgan Stanley – 826; Goldman Sachs – 1018; Wells Fargo – 1729; Citigroup – 1247: Բոլոր բանկերում ինստիտուցիոնալ ներդրողները նույն կազմակերպություններն են: Ստորև ներկայացնում ենք խոշորագույն ինստիտուցիոնալ ներդրողներին (բաժնետերեր).
ԱՄՆ բանկերի խոշորագույն ինստիտուցիոնալ բաժնետերերը և նրանց բաժնեմասի չափը առանձին բանկերի բաժնետիրական կապիտալում (%, 31 դեկտեմբեր 2014թ. դրությամբ)
|
Առաջատար ինստիտուցիոնալ բաժնետերեր |
ԱՄՆ խոշորագույն բանկերը |
|||||
|
Bankof America |
JP Morgan |
Citigroup |
Wells Fargo
|
Goldman Sachs |
Morgan Stanley
|
|
|
Vanguard Group |
5,13 |
5,46 |
5,02 |
5,22 |
4,91 |
3,87 |
|
State Street Corporation |
4,55 |
4,71 |
4,61 |
4,23 |
5,60 |
7,50 |
|
FMR (Fidelity) |
3,67 |
3,48 |
2,85 |
3,14 |
- |
2,44 |
|
BlackRock |
2,63 |
2,75 |
2,64 |
2,46 |
2,59 |
2,05 |
|
Northern Trust |
1,24 |
1,53 |
1,37 |
1,35 |
1,29 |
- |
|
JP Morgan Chase |
1,71 |
- |
1,56 |
1,99 |
- |
2,96 |
Աղբյուրն այստեղ
Բացի վերոնշյալ ինստիտուցիոնալ ներդրողներից, ԱՄՆ-ում առաջատար բանկերի բաժնեմասերին տիրապետում են նաև հետևյալ կազմակերպությունները՝ Capital World Investors, Massachusetts Financial Services, Price (T. Rowe) Associates Inc., Mitsubishi UFJ Financial Group, Inc., Berkshire Hathaway Inc., Dodge & Cox Inc., Invesco Ltd., Franklin Resources, Inc., Bank of New York Mellon Corporation: Նշված են այն կազմակերպությունները, որոնք վեց խոշոր բանկերից գոնե երկուսում բաժնետեր են հանդիսանում:
ԱՄՆ առաջատար բանկերի ֆինանսական հաշվետվություններում ներկայացված հիմնական ինստիտուցիոնալ բաժնետերերը տարբեր ֆինանսական կազմակերպություններ և բանկեր են: Ընդհանուր առմամբ Ուոլլ-Սթրիթի մի շարք բանկերի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է այդ բանկերի աշխատակիցներին՝ առաջատար մենեջերներին, իսկ ինչ վերաբերում է փոխգործակցող ֆոնդերին (mutual funds), ապա դրանցից շատերը պատկանում են այն ինստիտուցիոնալ բաժնետերերին, որոնք թվարկեցինք վերևում:
Փաստելու համար վերոնշյալը օրինակ բերենք ամերիկյան Goldman Sachs բանկի խոշոր բաժնետերերին, որոնք կապ ունեն փոխգործակցող ֆոնդերի հետ:
Goldman Sachs-ի խոշորագույն փոխգործակցող բաժնետեր-ֆոնդերը (31 դեկտեմբեր 2014 թվականի դրությամբ)
|
Փոխգործակցող ֆոնդի անվանումը |
Բաժնետիրական կապիտալում ունեցած չափաբաժինը |
|
Dodge & Cox Stock Fund |
1.73 |
|
Vanguard Total Stock Market Index Fund |
1.61 |
|
SPDR Dow Jones Industrial Average ETF |
1.03 |
|
Vanguard 500 Index Fund |
1.02 |
|
Vanguard Institutional Index Fund-Institutional Index Fund |
0.96 |
|
SPDR S&P 500 ETF Trust |
0.94 |
|
Growth Fund Of America Inc |
0.91 |
|
MFS Series Trust I-MFS Value Fund |
0.83 |
|
Select Sector SPDR Fund-Financial |
0.57 |
|
Fundamental Investors Inc |
0.56 |
Աղբյուրն այստեղ
Ցուցակում նշված ֆոնդերից ամենաքիչը երեքը գտնվում են Vanguard Group ֆինանսական կազմակերպության ազդեցության տակ: Դրանք են Vanguard Total Stock Market Index Fund, Vanguard 500 Index Fund, Vanguard Institutional Index Fund-Institutional Index Fund. Vanguard Group-ի մասնաբաժինը Goldman Sachs-ի բաժնետիրական կապիտալում կազմում է 4,90%, իսկ այս ֆինանսական հոլդինգում գտնվող երեք փոխգործակցող ֆոնդերին է պատկանում ևս 3,59%-ը: Այս կերպ Vanguard Group –ի մասնաբաժինը Goldman Sachs բանկում կազմում է ոչ թե 4,90%, այլ 8,49%:
Ուոլլ –Սթրիթի մի շարք բանկերի բաժնետերեր են նաև անհատներ՝ որպես կանոն բանկի գործող և նախկին ղեկավարները: Goldman Sachs-ի բանկի անհատ բաժնետերերն են.
Goldman Sachs-ի խոշոր անհատ բաժնետերերը (27 փետրվար 2015-ի դրությամբ)
|
Բաժնետերեր |
Բաժնետոմսերի քանակ |
|
BLANKFEIN LLOYD C |
1,893,354 |
|
WEINBERG JOHN S |
1,020,051 |
|
SCHWARTZ MARK |
976,761 |
|
PALM GREGORY K |
908,494 |
|
VINIAR DAVID A |
751,558 |
Աղբյուրն այստեղ
Աղյուսակից պարզ է դառնում, որ Goldman Sachs բանկի ավելի քան 5,5 մլն բաժնետոմս գտնվում է հինգ ֆիզիկական անձանց մոտ: Այս մասը կազմում է բանկի ընդհանուր բաժնետիրական կապիտալի 1,3%-ը: Ովքե՞ր են Goldman Sachs-ի բարձրագույն ղեկավարները՝օրինակ Լլոյդ Բլանկֆեյնը՝ տնօրենների խորհրդի նախագահ և Goldman Sachs –ի գլխավոր գործադիր տնօրեն՝ 2006 թվականից: Ջոն Վայնբերգ՝ Goldman Sachs –ի փոխնախագահ, ինչպես նաև ղեկավար կոմիտեի անդամ: Մյուս երեք անհատները նույնպես Goldman Sachs-ի բանկի բարձրագույն ղեկավարության անդամներ են, և նրանք բոլորն էլ այս պահին աշխատում են բանկում:
Նրան, թե ինչպե՞ս է ստացվում, որ ԱՄՆ խոշորագույն բանկերի սեփականատերերը փոխկապակցված են, և ո՞ւմ են իրականում պատկանում այդ բանկերն ու ո՞ւմ շահերին են ծառայում կանդրադառնանք հաջորդ մասում: