Գիտություն 

Բրիտանացի դիզայներներն ստեղծել են Lamborghini Rat Rod կոնցեպտը

analitik.am

 

Բրիտանացի դիզայներներն ստեղծել են Lamborghini Rat Rod կոնցեպտը, որն իր արտասովոր տեսքով և կառուցվածքային հատկանիշներով կարող է գերազանցել անգամ Batmobile-ին:

 

Պավել Վիզնեվսկին և Յենս Սլեփինսը, դիտելով Lamborghini-ի և Rat Rod-ի արագության մրցումների տեսգրությունը, որոշել են մեկ մեքենայում համադրել այդ երկուսի լավագույն տարրերը: Գծագրելուց և համակարգչային տեխնոլոգիաներով աշխատելուց հետո նրանք ստեղծել են Lamborghini Rat Rod կոնցեպտը: Դիզայներների համար ոգեշնչման աղբյուր են եղել նաև «Ֆորմուլա-1»-ի մեքենաները:

Նորաստեղծ 4 տեղանոց մոդելում բրիտանացիները կիրառել են առաջադեմ ինժեներական լուծումներ, ինչպիսին է` Hydro drive համակարգը` մեքենայի քաշը նվազեցնելու համար: Ուժային ագրեգատն իրենից ներկայացնում է երկտուրբո 8 մխոցային շարժիչ` միացված 6 աստիճան փոխանցման տուփով:

Թափքի համար որպես նյութ ծառայել է ախծածնի մանրաթելը: Անիվներում ներկառուցված են արգելակիչ անվահեծեր, ինչը մեքենային ֆանտատսիկ տեսք է հաղորդում: 
 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից