Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը հանրության դատին է ներկայացրել «Բեխենց կամ Կուսանաց վանք» ֆիլմը՝ Բագրատունյաց մայրաքաղաք Անիի այդ գլուխգործոցի պատմության մասին:
Ժապավենում առաջին անգամ եռաչափ մոդելավորմամբ տրվում է ավերված եկեղեցու վերականգնված տարբերակը:
Այս մասին հայտնում են Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամից և տեղեկացնում, որ ֆիլմի սցենարի հեղինակն է Սամվել Կարապետյանը, ռեժիսորը՝ Տիրան Կարապետյանը: