Չինաստանն իրականացրել է J-11D նոր կործանիչ, որը հանդիսանում է ռուսական Су-27 կործանիչների սեփական համարժեքը:
2000-ական թվականների սկզբից Չինաստանը խզել է Ռուսաստանից Су-27 կործանիչներ գնելու մասին պայմանագիրը և սկսել է ինքնուրույն արտադրել դրանք՝ սեփական փոփոխությունները կատարելով դրանցում: Ինքնաթիռն ունի ռադար, կառավարման նոր համակարգ, ինչպես նաև օդում լիցքավորվելու համակարգ:
Ինքնաթիռը զինված է «օդ-օդ» դասի PL-10 PL-15 տիպի հրթիռներով: Կործանիչների վրա կիրառվել է հատուկ ծածկույթ, որը նվազեցնում է նրա ռադիոլոկացիոն նկատելիությունը: Կործանիչի արտադրությունն իրականացնում է Շանհայի ավիաշինական կորպորացիան (SAC):