Գիտություն 

Գիտնականները պարզել են, թե մարդիկ ինչու չեն նկատում ֆիլմերի մանր սխալները

Հանդիսատեսը հաճախ չի նկատում ֆիլմերում դերասանների սանրվածքի և հագուստի մանր թերությունները, քանի որ մարդու ուղեղն անտեսում է այդ մանրուքները` հանուն ավելի ամբողջական ընկալման:  «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել են ամերիկացի նեյրոֆիզիոլոգները:

Նրանք բացահայտումն արել են հետևելով մի խումբ կամավորների, երբ նրանք համակարգչային խաղով են զբաղված եղել: Ծրագիրը համակարգչի էկրանին գծեր է ավելացրել, որոնք այս կամ այն կողմ են թեքվել: Գիտափորձի մասնակիցները պետք է հիշեին ու գիտնականներին պատմեին այդ գծերի ուղղությունների մասին: Պարզվել է, որ կամավորները շփոթել են ընթացիկ պատկերը 10-15 վայրկյան առաջ տեսածի հետ:

Գիտնականները ևս մեկ փորձ են արել, այս անգամ գծերի յուրաքանչյուր նոր չափաբաժին հայտնվել է էկրանի տարբեր մասերում: Այս անգամ մասնակիցները ավելի հաճախ են հիշել դրանց ճիշտ դասավորվածությունը: Սա վկայում է այն մասին, որ այդ էֆեկտն ի հայտ է գալիս միայն տեսադաշտի համար անսպասելի փոփոխությունների ժամանակ:

Նույն շարքից