Գիտություն 

Հոլանդացի վիրաբույժները 3D-ով տպված գանգոսկր են փոխպատվաստել հիվանդին

analitik.am

Հոլանդական Ուտրեխտի համալսարանի բժշկական կենտրոնում մասնագետները բացառիկ վիրահատություն են իրականացրել՝ հիվանդին փոխպատվաստելով 3D տպիչով պլաստմասսայից տպված արհեստական գանգոսկր։

 

Ինչպես նշում է Газета-ն, նման վիրահատության կարիք է ունեցել 22-ամյա կինը, ով տառապում էր հազվագյուտ՝ Վան Բուխեմի հիվանդությամբ, որի պատճառով նրա գանգի ոսկորները գնալով հաստանում էին։ Վիրահատությունը տևել է 23 ժամ, որի ընթացքում ուղեղի թաղանթները չեն վնասվել։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ հիվանդությունը ոչ միայն հանգեցնում է գլխի արտաքին տձևությունների, այլև մշտական գլխացավերի։ Ոսկորների հաստանալու պատճառով գլուխը շատ է ծանրանում, ու երբեմն այն նորմայից 2 անգամ ավելի թանկ է կշռում։

 

Այս հիվանդության վերաբերյալ առաջին մանրակրկիտ նկարագրությունը տրվել է անցած դարի 50-ական թվականներին, իսկ մինչ 2013թ. բժիշկները հայտնաբերել են դրանով տառապող 18 մարդու։

Նույն շարքից