Գիտություն 

Ապրիլի 1-10-ը ԿԳՆ–ն կազմակերպում է մասնագիտական քննություններ

analitik.am

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ԱՊՀ Երկրների արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով դաշնային գործակալությունը (РОССОТРУДНИЧЕСТВО) սույն թվականի ապրիլի 1-ից 10-ը կազմակերպում են մասնագիտական քննություններ,այս մասին տեղեկացնում ենք ԿԳՆ կայքից:

Բարձրագույն /բակալավր և մասնագետ/ և ասպիրանտական կրթություն ստանալու նպատակով մասնագիտական քննությունները կանցկացվեն Ջոն Կիրակոսյանի անվան 20 միջնակարգ դպրոցում (հասցե`ք.Երևան,Այգեստան 9, 4-րդ փողոց):

Մագիստրատուրա և օրդինատուրա դիմողների համար մրցույթը կանցկացվի բակալավրիատի միջին գնահատականի հիմքով:

Բարձրագույն /բակալավր և մասնագետ/ կրթություն ստանալու նպատակով մասնագիտական քննությունների ցանկ և ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ:
 

Նույն շարքից