Գիտություն 

Ամերիկացի գիտնականները պնդում են, թե պարզել են՝ ինչի համար են զեբրերի զոլերը

analitik.am

 

Դեյվիսի Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները կարծես պատասխանել են հարյուրամյակներով մարդկանց հուզող հարցին: Ըստ նրանց՝ զեբրերի մոտ կաշվի վրա զոլեր են գոյացել՝ միջատների կծոցներից պաշտպանվելու համար:

 

Գիտնականները պնդում են, որ մի շարք միջատներ պարզապես խուսափում են զոլավոր մակերևույթներից: Գիտնականները նմանապես պնդում են, որ զոլավոր հագուստով հանգստացողներն ամռանը կարող են խուսափել մոծակների կծոցներից:

 

Նախկինում գիտնականները, այդ թվում՝ Չարլզ Դարվինը, պնդում էին, թե զոլերը զեբրերին օգնում են խուսափել գիշատիչների ուշադրությունից, քանի որ շփոթության են մատնում նրանց:

 

Նույն շարքից