Գիտություն 

Գիտնականները գտել են եղանակի կանխատեսման առայսօր լավագույն մեթոդը

analitik.am

Բրիտանացի գիտնականները պնդում են, որ գտել են եղանակի կանխատեսման լավագույն մեթոդը, որը խոստանում է շատ արդյունավետ լինել, նշում է The Telegraph-ը։

 

Ենթադրվում է, որ նոր մեթոդի կիրառումը հսկայական ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա, բացի այդ, կկրճատվի բնական աղետների պատճառով մարդկային կորուստների ու դժբախտ պատահարների թիվը։

 

Ներկայում օդերևութաբանները հիմնականում սխալվում են եղանակի կանխատեսման հարցում՝ անգամ եթե դրա համար օգտագործվում են գերհզոր համակարգիչներ։ Իսկ բրիտանացի մասնագետների մեթոդը հնարավորություն է տալիս 62% ճշգրտությամբ կանխատեսում անել։ Հետագա աշխատանքները թույլ կտան այդ ցուցանիշը հասցնել 80%-ի։

 

Աղբյուրը նշում է, որ նախքան մոդելի վերջնական մշակումը մասնագետները 20 տարի շարունակ ուսումնասիրություններ են կատարել։ Հայտնի է, որ «բրիտանական մոդել» անվանումը ստացած մեթոդի մանրամասները հրապարակվելու են Geophysical Research Letters գիտական ամսագրում։

Նույն շարքից