Գիտություն 

ՆԱՍԱ-ն դադարեցրել է համագործակցությունը Ռուսաստանի հետ

analitik.am

ՆԱՍԱ-ն՝ ամերիկյան տիեզերական հետազոտությունների գործակալությունը, հայտարարել է Ռուսաստանի հետ իր համագործակցության դադարեցման մասին, տեղեկացնում է Lenta.ru-ն:

ՆԱՍԱ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ պատճառը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումն է:

Համագործակցության դադարեցումը ենթադրում է Ռուսաստան ՆԱՍԱ-ի ներկայացուցիչների այցերի, գործակալության օբյեկտներ ռուսաստանցի պաշտոնյաների հրավիրելու, հեռուստակոնֆերանսների, ինչպես նաև ռուսական կողմի հետ նամակագրության դադարեցում:

Բացառություն կկազմեն համատեղ աշխատանքները Միջազգային տիեզերակայանում և հնարավոր հանդիպումները միջազգային միջոցառումների որևէ երրորդ երկրում:

Ըստ աղբյուրի՝ սա ամերիկյան կառավարության հրահանգն է, որից ՆԱՍԱ-ում դժգոհ են: Գործակալության աշխատակիցներից մեկն այս առիթով ասել է, որ ՆԱՍԱ-ի գործունեությունը քաղաքականության հետ կապ չունի և արդյոք չէր կարելի որևէ ավելի լավ բան մտածել:

Նույն շարքից