Գիտություն 

Ճապոնիայում օդից կախված էկրան են ստեղծել

analitik.am

Էկրան օդում՝ այժմ արդեն այն ֆանտաստիկայի ոլորտից չէ: Ճապոնացի երկու պրոֆեսոր մշակել են տեխնոլոգիա, որը մարդուն ազատում է սենսորային սարքերի հետ ֆիզիկական շփումից՝ հայտնում է korrespondent.net-ը:

Ըստ էության՝ դա նույնիսկ էկրան չէ՝ որպես այդպիսին, այլ օդում կախված պատկեր: Էֆեկտը ստացվում է լուսադիոդային դիսփլեյից հատուկ հայելու միջոցով արտացոլվող լույսի միջոցով: Այդ կերպ ստացված պատկերը լավ տեսանելի է գործնականում ցանկացած անկյան տակ: 

Այդ ինտերֆեյսն ինտերակտիվ են դարձնում ստերեոտեսախցիկները, որոնք մեկ վայրկյանում հարյուր կադր են ստանում: Դա ծրագրին հնարավորություն է տալիս կայծակնային արագությամբ արձագանքել շարժումներին:

Նույն շարքից