Գիտություն 

Ապացուցվել է, որ Սատուրնի արբանյակում օվկիանոս կա

analitik.am

Ամերիկացի գիտնականները նոր ապացույցներ են ստացել, որոնք հաստատում են, որ Սատուրնի արբանյակի՝ Էնկելադեսի մեջ օվկիանոս կա, որը հեղուկ ջուր է պարունակում, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»: 

 

Այս հայտնագործությունը խթանել է հետաքրքրվածությունը Սատուրնի լուսնի հանդեպ, թույլ է տալիս ենթադրել, որ այնտեղ այլմոլորակային միկրոօրգանիզմներ կարող են լինել:

 

Սատուրնի արբանյակում օվկիանոսի առկայության մասին տեսությունն առաջ էր քաշվել 2005-ին, երբ տիեզերական սարքը դրա հարավային մասում սառույց և գոլորշի էր նկարահանել: Հետագայում գիտնականները եկել էին եզրակացության, որ արբանյակի ջուրը ոչ թե քաղցրահամ է, այլ աղի:

 

Նոր չափումները թույլ են տվել ենթադրել, որ օվկիանոսն արբանյակում 30-40 կմ խորության վրա է, ունի 10 կմ հաստություն:

Նույն շարքից