Հարցազրույց Մշակույթ 

Եգիպտոսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ մոտ է. Մուհամմադ Ռիֆատ

analitik.am

  Կահիրեի համալսարանի հայագիտական կենտրոնը եզակի է Մերձավոր արևելքում. ստեղծվել է 2008-ին և ակտիվորեն համագործակցում է տեղի հայ համայնքի և ՀՀ դեսպանության հետ: Այս կենտրոնի գործունեության  և Եգիպտեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման  մասին զրուցեցինք Կահիրեի համալսարանի գրականության ֆակուլտետի Հայկական հետազոտությունների կենտրոնի դասախոս Մուհամմադ Ռիֆատի հետ:

 

-Կահիրեի համալսարանում հայագիտական ուսումնասիրությունների ի՞նչ կենտրոն է գործում:

 

-Դա Կահիրեի համալսարանի գրականության ֆակուլտետի կազմում գտնվող կենտրոն է և զբաղվում է հայոց պատմության և հայոց լեզվի, ինչես նաև հայ և եգիպտացի ժողովրդի պատմական կապերի ուսումնասիրությամբ: Կենտրոնը կազմակերպել է բազմաթիվ գիտաժողովներ, որոնց մասնակցել են հայ և եգիպտացի գիտական պատվիրակություններ: Սակայն կենտրոնը կանգնած է բազմաթիվ հիմնախնդիրների առջև, որոնց պատճառով դադարեցրել է իր գործունեությունը:

 

-Ի՞նչն է կենտրոնի գործունեության դադարեցման պատճառը:

 

-Նախկին նախագահ Մուրսիի օրոք  և Թուրքիայի հետ Մուրսիի ունեցած կապերի պատճառով, Թուրքիան գաղտնի միջամտեց, որպեսզի սահմնափակվի   կենտրոնի գործունեությունը, որը հանգեցրեց կենտրոնի վերջնական փակմանը:

 

-Արդյոք հնարավոր է կենտրոնի վերաբացումը:

 

-Այս ամբողջ ընթացքում մենք աշխատում ենք Եգիպտոսի հայ համայնքի պատասխանատուների հետ կենտրոնը վերստին գործարկելու համար, ինչպես նաև Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը մեծ ջանքեր է գործադրում Կենտրոնի վերականգման ուղղությամբ:

 

-Արդյոք հնարավոր է, որ Եգիպտոսը մոտ ապագայում ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

 

-Կարծում եմ, որ Եգիպտոսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ մոտ է, և մենք աշխատում ենք, որպեսզի  Եգիպտոսի  ժողովուրդը և հասարակական միտքը   տեղյակ լինեն    հայկական կոտորածների վերաբերյալ ճշմարտությանը:  Տպագրում ենք բուկլետներ և պարբերականներ ցաղասպանության վերաբերյալ, կազմակերպում ենք բազմաթիվ նիստեր և գիտաժողովներ Եգիպտոսի տարբեր համալսարաններում և տարբեր մշակութային կետրոններում, որպեսզի Եգիպտոսում ձևավորենք հայ ժողովրդի իրավունքը ճանաչել պահանջող հասարակական կարծիք: Կահիրեի հայ համայնքը մեզ շատ է աջակցել, որպեսզի այս հիմնախնդրին կարողանանք ծանոթացնել  եգիպտացի ժողովրդին:  


Analitik.am

Նույն շարքից