Գիտություն 

Գիտնականները պարզել են Լուսնի ճշգրիտ տարիքը

analitik.am

Գերմանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի գիտնականների խումբը համակողմանի ուսումնասիրություն է իրականացրել և հաշվարկել Լուսնի իրական տարիքը:

 

Վերանայելով Լուսնի տարիքը՝ հետազոտողները նշել են, որ մեր մոլորակի արբանյակը ձևավորվել է մոտ 4.51 միլիարդ տարի առաջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդված տվյալները փաստում էին, որ Լուսնը ձևավորվել է 4.36 միլիարդ տարի առաջ:

 

Մասնագետներն իրենց աշխատանքում կիրառել են համակարգչային մոդելավորման մեթոդը և վերլուծության են ենթարկել մոլորակների պատմությունը: Ուսումնասիրությունների համաձայն՝ Երկրի բնական արբանյակն ստեղծվել է շատ ավելի ուշ, քան նախկինում կարծում էին:

 

Մինչ այսօր մեր մոլորակի բնական արբանյակի տարիքն ու ձևավորումը ստույգ չի սահմանվել:

Ամենատարածվածն այսօր Լուսնի առաջացման տիեզերական բախման վարկածն է՝ Մարս մոլորակի չափ արեգակնային համակարգի մի մեծ մարմին բախվել է Երկրին, որի արդյունքում բեկորների հսկա զանգված է գոյացել, որից առաջացել է Լուսինը:

Նույն շարքից