Գիտություն 

Բալթիկ ծովը մահանում է

analitik.am

Բալթիկ ծովը խեղդվում է թթվածնի պակասից, եւ նրա մեջ մահացած գոտիների մակերեսը արդեն մեկուկես անգամ մեծ է Դանիայի տարածքից։ Եթե նույնիսկ ծովի թթվածնային գոտիները վերածնվեն, էկոհամակարգի վերականգնման համար տասնամյակներ պետք կլինեն։

Գիտնականների խոսքերով, վերջին հարյուրամյակի ընթացքում Բալթիկ ծովի թթվածնով աղքատ գոտիների մակերեսը 5 հազար ք.կմ-ից հասել է 60 հազարի, ինչը ձկների մահացության եւ ջրի վնասակար գունավորման պատճառ է դարձել։

Նշվում է, որ թթվածնի պակասի պատճառներից մեկը մերձափնյա հողաշերտում հայտնված սնուցիչները, պարարտանյութերը եւ գյուղատնտեսական քիմիկատներն են:

Նույն շարքից