Գիտություն 

Բրիտանացի գիտնականները Հիտլերի կնոջ ԴՆԹ-ում հրեական արմատներ են հայտնաբերել

analitik.am

Բրիտանացի գիտնականները հրեական արմատներ են հայտնաբերել՝ ուսումնասիրելով Ադոլֆ Հիտլերի կնոջ՝ Եվա Բրաունի ԴՆԹ-ն, հայտնում է The Independent պարբերականը՝ հղում անելով վավերագրական ֆիլմին, որը հաջորդ շաբաթ պետք է ցուցադրվի Channel 4 հեռուստաալիքով։

 

Ինչպես փոխանցում է newsru.com-ը, ֆիլմը նվիրված է անցյալի հայտնի մարդկանց ԴՆԹ-ների ուսումնասիրությանը։ Եվա Բրաունի ԴՆԹ-ի ուսումնասիրման համար վերցվել են նրա սանրի վրայի մազերը, որը հայտնաբերվել է 1945-ին Բավարիայի Ալպերում Հիտլերի տանը։

 

Համաձայն հետազոտության արդյունքների՝ Բրաունը մորական կողմով կապ է ունեցել հրեա-աշկենազների հետ։ Հայտնաբերվել է N1b1 գեների հաջորդականություն, որն առանց փոփոխության փոխանցվում է մորական կողմով։

 

Ժամանակին Բրաունի ընտանիքին ստուգել է անձամբ Հիտլերի մտերիմ Մարտին Բորմանը, որը համոզվել է նրա «արիական ծագման» մեջ։ Բրաունը դաստիարակվել է դպրոցական ուսուցիչ Ֆրիդրիխ Բրաունի խիստ կաթոլիկ ընտանիքում, մինչ ամուսնությունն աշխատել է որպես դերձակ։

Նույն շարքից