Գիտություն 

Պենտագոնի տիեզերանավի գաղտնիքը

analitik.am

Պենտագոնի տիեզերանավ  X-37-ն անցավ իր իսկ սեփական ռեկորդը՝ 470 օր շարունակ թռիչք կատարելով   երկրի ուղեծրում: Սա տիեզերանավի արդեն երորրդ և ամենաերկար թռիչքն  է, որը կատարվում է հատուկ և գաղտնի նպատակի համար:

 

Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ տիեզերանավը նախատեսված է ամերիկյան զինվորներին ռազմական հատվածներում աջակցելու համար: Մյուսների պնդմամբ էլ՝ այն ուղարկվել է տիեզերք չինական նոր Տյանգուն տիեզերական կայանի նկատմամբ լրտեսություն իրականացնելու նպատակով:


X-37B-ն գործակվեց 11 դեկտեմբերի 2012թ.-ին: Շատ քիչ բան է հայտնի տիեզերանավի մասին, որն ուղեծիր է տեղափոխվում հրթիռի միջոցով, սակայն վայրեջք է կատարում տիեզերական մաքոքի նման՝ թեքվելով ներքև՝ դեպի Երկիր:


Տիեզերանավը  նման է ՆԱՍԱ-յի մաքոքին, սակայն անհամեմատ ավելի փոքր է: X-37B-ն 8.8 մ. երկարություն ունի և 2.9 մ. բարձրություն, թևերի չափը ավելի փոքր է՝ 4,6 մետր: Տիեզերանավի քաշը մեկնարկի պահին 4990 կգ. է:


Աստրոֆիզիկ Ջոնաթան Մակդաուելը հայտնում է, որ այս սարքի հիմնական առանձնահատկությունը տիեզերքում երկարատև ավտոնոմ թռիչքն է: Նա նաև կարծում է, որ տիեզերանավի մեջ Ազգային հետախուզական ծառայության համար նախատեսված սարքերի փորձնական  փորձարկումներ են անցկացնում՝ օրինակ հիպերսպեկտրալ հեռուստացույց և այլն:


2011թ.-ի մայիսին աստղագետները կարողացան հաշվել X-37B-ի առաջին թռիչքի ուղեծիրը, որն անցնում էր Հյուսիսային Կորեայի, Իրաքի, Իրանի, Պակիստանի և Աֆղանստանի վրայով, ինչն էլ ավելի հաստատեց կասկածներն այն մասին, որ փոխադրամիջոցն առաջին հերթին օգտագործվում է լրտեսության նպատակով:



Մի խումբ վերլուծաբաններ էլ համարում են, որ ԱՄՆ BBC-ին ուղղակի ցուցադրում է X-37B արդյունավետությունը՝ երկար պահելով այն Տիեզերքում, որպեսզի վառելիքի ֆինանսավորման համար ստացվող գումարները չկրճատվեն, ուստի այն կմնա Տիեզերքում այնքան երկար, ինչքան հնարավոր է:

Նույն շարքից