Գիտություն 

Յելոուսթոուն հրաբուխը՝ մեծ աղետ Երկիր մոլորակի համար

analitik.am

ԱՄՆ կառավարությունը բանակցություններ է վարում տարբեր երկրների հետ ամերիկացիներին արագ տուն տրամադրելու համար՝ տարեկան 10 մլրդ. դոլար վճարման դիմաց 10 տարի ժամկետով: ԱՄՆ կառավարությունը համարում է, որ Յելոուսթոունյան սուպեր-հրաբուխը կակտիվանա մոտակա տաս տարվա ընթացքում, և առաջարկում է արտասահմանյան երկրներին տարեկան վճարել 10 մլրդ. դոլար, եթե վերջիններս համաձայնվեն ամերիկացիներին արագ տուն տրամադրել  Յելոուսթոունյան հրաբխի ակտիվացման դեպքում:

 

Ֆրանսիայի գիտական հետազոտությունների Ազգային կենտրոնի դոկտոր Ժան Ֆիլիպ Պերիլատը հաստատում է, որ մագման հզորանում է և հրաբխի ճայթքմանը մնացել է առավելագույնը 10 տարի:

 

Հարավային Աֆրիկայի Աֆրիկյան ազգային կոնգրեսի կառավարությունը ԱՄՆ-ից հարցում է ստացել, ինչն  ԱՄՆ-ում տարերային աղետի հետևանքների լիկվադացման նախագծի մի մասն է: Դրա համաձայն Հարավային Աֆրիկային տաս տարի շարունակ կվճարվի 10 մլրդ. դոլար տարեկան:

 

Այս պահի դրությմաբ հրաբխի ժայթքման դեպքում միլիոնավոր ամերիկացիների Հարավային Աֆրիկա տեղափոխման նախագծին մասնակցում են Բրազիլիան, Արգենտինան և Ավստրալիան: Հարավաֆրիկյան Հանրապետության ԱԳՆ մամլո խոսնակ, դոկտոր Սիֆո Մատվետվեն ասել է. «Հարավային Աֆրիկան նախագծի մաս չի կազմելու, քանի որ կա վտանգ, որ միլիոնավար սպիտակամորթ ամերիկացիներ կտեղափոխվեն մեր երկիր՝ ճգնաժամային վիճակից ելնելով, և մենք կարծում ենք, որ դա սպառնալիք է սևամորթների մշակույթին և ինքնությանը»:


 

 Հրաբուխն այնքան ուժեղ է, որ կարող է սպանել ոչ թե միլիոնավոր մարդկանց, այլ մի ամբողջ քաղաքակրթություն ոչնչացնել: Եթե Յելոուսթոունը սկսի գործել, ամբողջ հյուսիսամերիկյան հատվածը կոչնչանա, և երկրագունդը կարող է մի քանի տարի  ընկղմվել «հրաբխային ձմռան» մեջ:


 

Վերջերս արված հետազոտությունը ցույց տվեց, որ Յելոուսթոնը կարող է ժայթքել առանց որևէ արտաքին միջամտության: Նախկինում գիտնականները կարծում էին, որ սուպեր հրաբուխների ժայթքմանը նպաստել են երկրաշարժները, որոնք կոտրում են երկրակեղևը և մագմայի ելքի համար ուղի բացում: Սակայն նոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հրաբուխը կարող է ժայթքել ճնշման ազդեցության ներքո:

 

Երկրագնդի վրա կյանքի համար հրաբուխներն իրենց վտանգավորությամբ երկրորդ տեղում են, աստերոիդների հետ Երկրգնդի բախումից հետո: Անցյալում հենց հրաբուխներն են պատճառ դարձել  Երկրագնդի վրա տարբեր տեսակների զանգվածային ոչնչացման, կլիմայի երկարատև փոփոխության և կարճատև «հրաբխային ձմեռներ»-ի, երբ հրաբխային մոխիրը փակում է արևի լույսը, համար:

 

ԱՄՆ-ն դեռևս շատ տեղեկություններ չի տարածում Յելոուսթոունի հետ կապված՝ բնակիչների շրջանում պանիկա չառաջացնելու համար: Հրաբուխն այժմ շուրջօրյա հսկվում է սեյսմոգրաֆների կողմից, և հնարավոր է, որ ԱՄՆ-ն ճայթքումը կկանխատեսի մի քանի շաբաթ կամ օր առաջ, ինչը հնարավորություն կտա բնակիչներին տեղափոխել անվտանգ վայր:


 

Չնայած որ հարավաֆրիկյան արտաքին գործերի և գիտության նախարարությունները տեղյակ էին ԱՄՆ նախագծից, ինչպես նաև Կարրում և Կալախարիում ժամանակավոր կեցություն տրամադրելու դիմաց վճարվող գումարի չափից, որոշել են այս պահի դրությամբ մերժել խնդրանքը:

 

Այդուհանդերձ 2014 թ.-ից սկսած ամեն տարի 10մլրդ. դոլար կհավաքվի, հետագայում Հարավաֆրիկյան պետությանը վճարելու համար, մինչև վերջինս չվերանայի նախագիծը:

Դոկտոր Ժան Ֆիլիպն ասել է. «Մագմայի ծավալը բավականին մեծ է, այն պետք է դուրս գա և ճայթքի, ինչպես թափահարված շամպայնի շիշը բացելուց հետո»:


 Դոկտոր Սիֆո Մաթեթյուի խոսքով էլ հարավաֆրիկյան պետության կառավարությունն ասում է. «Մենք հասկանում ենք ամերիկյան խնդիրը Յելոուսթոունում, բայց մենք էլ մեր խնդիրներ ունենք Հարավային Աֆրիկայում: Ամերիկայում 200 մլն. սպիտակամորթ կա, և եթե նրանցից շատերը գան Աֆրիկա, ապա դա մեծ խնդիր կլինի: Իհարկե բնակվելու համար բավականաչափ տարածք ունենք, ենթակառուցվածքները նույնպես հասանելի են, բայց երկրում կառուցվածքի ապակայունացում կլինի, և հնարավոր է, որ մեկասացում տեղի ունենա: Հարավային Աֆրիկան չի վաճառվում»:

 

 Գիտնականների պնդմամբ Յելոուսթոնի ճայթքումը համաշխարհային աղետ կլինի: Դեռևս 2013-ի ամառվանից Յոլոուսթոունում նկատվում է երկրաշարժերի ավելացում, իսկ վերջին հինգ ամիսների ընթացքում սեյսմոկայանները գրանցել են երկրակեղևի 3,5 սմ. բարձրացում հրաբխի ելքը փակող հատվածում: Ուսումնասիրությունների արդյունքները.


  1. Յելոուսթոունի հսկայական բերանը փակող հատվածի հողը բարձրանում է՝ շարժվելով դեպի հյուսիս-արևել
  2. Հելիում 4-ը հայտաբերվել է Յելոուսթոունում անհավանական մեծ քանակությամբ,
  3. Հելիում 4-ն այլ հրաբուխներում նկատվել էր դրանց խոշոր ճայթքումից քիչ ժամանակ առաջ,
  4. Մինչև բուն հրաբխի ճայթքումը վերջինիս մոտակայքում երկրաշարժեր են տեղի ունենում, իսկ ամենախոշոր երկրաշարժը տեղի է ունեցել վերջերս հենց Յելոուսթոունի շրջակայքում:

 

Նույն շարքից