Վաշինգտոն նահանգի համալսարանի ուսումնասիրողները պարզել են, որ չորային տարածքները կարող են զգալի չափով ածխաթթու գազ կլանել: Այս ուսումնասիրությունը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության և Գիտական ազգային հիմնադրամի կողմից: Աշխատությունը հրապարակված է Nature Climate Change Letter ամսագրում:
Անապատներն ու կիսաանապատներն Երկրագնդի վրա բավականին մեծ տարածք են զբաղեցնում: Ուսումնասիրելով ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում գտնվող անապատային տարածքների հողերի շերտերը՝ գիտնականները պարզել են, որ դրանք բավականին հագեցած են ածխածնով: Ինչպես կարծում են ուսումնասիրողները՝ այդ ածխածնի աղբյուրը մթնոլորտային է, որը միանգամայն անսպասելի բացատրություն է տալիս բնության մեջ անապատների տարած դերի վերաբերյալ:
Ուսումնասիրության հեղինակները կարծում են, որ անապատները կարող են իրենց վրա վերցնել էկոհամակարգում ածխաթթու գազի ավելցուկի մի մասը: Դա մոլորակի ջերմային բալանսի վրա դրական ազդեցություն է ունենում: