Գիտություն 

Ներկայացվել է առաջին քաղաքային մոտոցիկլը . լուսանկարներ

analitik.am

 

Մոտոցիկլների արտադրության ոլորտի ամենահեղինակավոր ընկերություններից մեկը՝ ամերիկյան Harley Davidson-ը, ներկայացրել է քաղաքային պայմաններում վարելու համար իր  նորույթը։

 

 

Նոր մոդելը, որը պաշտոնապես ներկայացվել է ԱՄՆ-ում, նախևառաջ աչքի է ընկնում իր թեթևությամբ։ Աղբյուրն ընդգծում է, որ անցած 10 տարվա ընթացքում սա լեգենդար բրենդի առաջին քաղաքային մոտոցիկլն է, ինչպես նաև վերջին 50 տարվա ընթացքում՝ առաջին փոքր «բայքը»։

Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ Harley Davidson-ի ավանդական մոտոցիկլները չափազանց մեծ են ու ծանր, որոնք հիանալի փոխադրամիջոց են լայն մայրուղիների համար և ամենևին էլ նախատեսված չեն քաղաքային երթևեկության համար։ Մինչդեռ նորույթը, որը ստացել է Street անվանումը, ստեղծված է հենց քաղաքի համար։

Այն կարտադրվի 2 տարբերակով։ Նորույթը հիմնականում նախատեսված է երիտասարդների համար, ովքեր այն գնելու համար կվճարեն 6.500-7.500 դոլար։

 

Նույն շարքից