Դաջվածքներ անելու համար մարդիկ փնտրում են արհեստավարժ մասնագետների, որպեսզի մարմնի տարբեր հատվածներում ստանան իրենց ցանկալի պատկերը։
Սակայն շուտով արհեստավարժ մասնագետների կարիքը չի լինի, քանի որ նրանց պատրաստվում են փոխարինել ռոբոտները։ Մի խումբ ֆրանսիացի ուսանողներ ստեղծել են 3D տպիչ, որը կարողանում է դաջվածք անել մարդու մաշկին։
MarkerBot-ն իր տեսակի մեջ առաջին տպիչն է, որն արդեն հաջողությամբ փորձարկվել է երիտասարդ կամավորականի վրա։ Սարքի արած առաջին դաջվածքը եղել է շրջանակ։