Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը ներկայում աշխատում է իր Android օպերացիոն համակարգի TV տարբերակի վրա, որը նախատեսված է հեռուստացույցի համար։
Այս մասին հայտնի է դարձել համացանց արտահոսած սքրինշոթերից։ Դատելով այդ լուսանկարներից՝ Android TV-ն ժամանցային ինտերֆեյս է, այլ ոչ թե համակարգչային պլատֆորմ։
Նախկինում ընկերությունը համագործակցել է Sony-ի հետ՝ Google TV ստեղծելու շուրջ, սակայն այժմ այդ նախագիծը սառեցված է։