Գիտություն 

Գիտնականները պարզել են, որ մեղվի խայթոցի նկատմամբ ամենազգայունը քիթն է

analitik.am

Գիտնականները պարզել են, որ մեղվի խայթոցի նկատմամբ մարմնի ամենազգայուն հատվածը քիթն է՝ ասվում է PeerJ գիտական ամսագրում:

Կորնելի համալսարանի ուսանող Մայքլ Սմիթը փորձ է կատարել, որը տևել է 38 օր: Նա ընտրել է մարմնի 25 հատված և ամեն օր 5 մեղվի ստիպել կծել իրեն՝ ցավի զգացողությունները գնահատելով 1-10 սանդղակով:

Սմիթի պնդմամբ՝ մեղվի խայթոցից ամենից շատ ցավել է քթի ծայրը, այդ խայթոցը գնահատվել է 9 միավոր: Հետազոտողը վերին շրթունքի ցավը գնահատել է 8.7 միավոր, իսկ սեռական օրգանինը՝ 7.3 միավոր:

Մեղվի խայթոցի դեպքում ամենաքիչը ցավում են նախաբազուկը, ոտքի միջնամատը և գլուխը (2.3 միավոր):

Նույն շարքից