Գիտություն 

Կույր ձկան «տեսողության» գաղտնիքը բացահայտված է

analitik.am

Թել-Ավիվի համալսարանի գիտնականներին հաջողվել է հասկանալ, թե ինչպես է մեքսիկական կույր տետրա ձուկը «տեսնում» խոչընդոտները: Պարզվել է, որ դրանք հատուկ նավիգացիայից են օգտվում:

Գտնվելով մթության մեջ մարդիկ շոշափում են՝ շրջակա իրերը «տեսնելու» համար: Իսկ ահա կույր ձուկը, որը բնակվում է Մեքսիկայի ջրային ավազաններում, նավիգացիայի միանգամայն այլ տեսակ են օգտագործում:

Թել-Ավիվի համալսարանի գիտնականները նկատել են, որ ձուկը յուրաքանչյուր մի քանի վայրկանը մեկ անգամ բացում-փակում են բերանը՝ ջուրը խռիկներ թողնելու նպատակով: Նման գործողությունները նկատելի էին նաեւ նախկինում, ուստի գիտնականները որոշել են պատճառները, հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով Daily Mail-ին:

Հետազոտության ընթացքում Հոլցմանն ու նրա խումբը տեղաշարժել են ակվարիումում գտնվող առարակաները, հետ հետեւել են ձկան վարքագծի փոփոխություններին: Նրանք նկատել են, որ ձուկը դանդաղ է շարժվում, ավելի հաճախ է ջուր կուլ տալիս:

Գիտնականները եզրակացնում են, որ այդ կերպ ձկան շուրջ փոխվում է ճնշումը, ինչը զգացվում է կողային հատվածում, որն էլ զգուշացնում է խոչընդոտի առկայության մասին:

«Հետաքրքիր է, որ եթե ձուկը 7 սմ հեռավորության վրա էր գտնվում առարկայից, ապա ջուր կուլ էր տալիս երկու անգամ ավելի հաճախ: Երբ այն կազմում էր 2 սմ, ապա 6 անգամ ավելի արագ»,- գրել են գիտնականները «New Scientist»-ում հրապարակված իրենց զեկույցում:

Հետազոտողները ենթադրում են, որ ճնշման փոփոխությունները եւ ջրի տատանումները թույլ են տալիս ձկանը, չնայած աչքերի բացակայությանը, լինել ճկուն եւ արագաշարժ:

Նույն շարքից