Այս օրերին «Մոսկվա» կինոթատրոնում ընթանում են «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնի Կինոարվեստի ցուցադրությունները: Կինոարվեստի մասնագիտական հանձնախմբի կազմում են` Վիգեն Չալդրանյան - ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Ռաֆայել Քոթանջյան - ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Ջիվան Ավետիսյան – կինոռեժիսոր Արթուր Ուստյան – կինոօպերատոր, Վաչե Շարաֆյան- կոմպոզիտոր «ԱՐՏ-ՖԵՍՏ» փառատոնը կրում է ներկայացուցչական-մրցութային բնույթ:
Փառատոնին մասնակցում են 16-35 տարիքային սահմանում գտնվող երիտասարդ ստեղծագործողներ: Փառատոնի նպատակն է երիտասարդների համար ստեղծել ինքնադրսևորվելու, սեփական ստեղծագործությունները ներկայացնելու հնարավորություն` ձևավորելով համագործակցության նորանոր շրջանակներ: Ցուցադրություններից հետո արվեստի յուրաքանչյուր տեսակից ընտրվում է մեկ ոսկե, երկու արծաթե, երեք բրոնզե մրցանակակիր:
Ստեղծագործությունները գնահատում է տվյալ ոլորտի մասնագիտական հանձնախումբը, որտեղ ընդգրկված են մշակութային հեղինակավոր գործիչներ, վաստակավոր և ժողովրդական արտիստներ: