Ամերիկյան ԶԼՄ-երը գրում են, որ հոլիվուդյան հայտնի «սրտակեր» Լեոնարդո Դի Կապրիոն ընտրյալ ունի: Նա է` 24-ամյա ամերիկացի մոդել Քելլի Ռորբախը, որը լուսանկարվել է Sports Illustrated Swimsuit Issue-ի վերջին համարի համար ու արժանացել «Տարվա նորեկ» կոչմանը:
Դեռևս ապրիլին նրանք հանդիպել են լոսանջելեսյան 1OAK գիշերային ակումբում և ամբողջ երեկոն միասին անցկացրել, գրում է E! News առցանց պորտալը:
Զույգն ընկերների հետ գնացել է հանգստանալու Հեմփթոնսում, որտեղ դերասանը վարձակալել է մեծ տարածք՝ մեկի գիշերը 5000 դոլար արժողությամբ: Իսկ մի քանի օր հետո Լեոնարդոն և Քելլին գնացել են Նյու Յորք՝ CFDA Awards մրցանակաբաշխության երեկույթին: