Մշակույթ 

«Լույս ի Լուսոյ».Համասյանը ելույթ կունենա պատմական Վասպուրական նահանգում

Հունիսի 11-ին Զվարթնոցի տաճարում տեղի կունենա դաշնակահար Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ համերգը` «Լույս ի լուսոյ» խորագրով: Այս մասին տեղեկանում են Տ. Համասյանի ֆեյսբուքյան էջից

 

Հունիսի 13-ին Ստեփանակերտի մշակույթի պալատում, իսկ հունիսի 15-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կայանալիք համերգներից հետո Տիգրան Համասյանն ու Երևանի պետական կամերային երգչախումբը համերգներով հանդես կգան նաև Վրաստանում՝ հունիսի 17-ին Սուրբ Էջմիածին եկեղեցում, հունիսիս 18-ին՝ Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում: 



luysiluso.com կայքից տեղեկանում ենք նաև, որ նախագծի շրջանակում Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի կմեկնի Թուրքիա ու լայնածավալ շրջագայության ընթացքում ելույթ կունենա պատմական Վասպուրական նահանգում՝ այն վայրում, որտեղ ժամանակին ապրել է Գրիգոր Նարեկացին: Բայց Նարեկավանքում համերգ չի լինի, քանի որ այն այլևս գոյություն չունի: Հունիսի 23-ից մինչև 30-ը համերգներ լինելու են Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում, Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում, Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, Վաքըֆի Սուրբ Աստվածածին եկեղեցում, հունիսի 30-ին՝ Ստամբուլի Սուրբ Իրեն բյուզանդական եկեղեցում:

Նույն շարքից