Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Քաբուլի վերահսկողությունից դուրս հայտնված աղֆանական գրոհայինները Տաջիկստանի սահմանային Բադաշխանի ու Քունդուզի շրջանների ուղղությամբ կենտրոնացրել են 5 հազարանոց զորաջոկատ:
Այս մասին հայտնել են Տաջիկստանի ազգային անվտանգության խորհրդից, նշելով, որ հետախուզության տվյալներով անջատողականները դեռեւս մտադրված չեն հատել սահմանը, սակայն, նման զորաջոկատի կենտրոնացումը սամանին, մտավախության տեղիք է տալիս:
Իրավիճակը ամեն պահ կարող է փոփոխվել, ուստի տաջիկական իշխանությունները իրականացնում են մի շարք հակազդող միջոցառումներ՝ սահմանի պաշտպանությունն ամրապնդելու համար:
Հիշեցնենք, որ տվյալների համաձայն Տաջիկստանի շուրջ 500 քաղաքացիներ հատելով սահմանը՝ համալրել են ԻՊ գրոհայինների շարքերը: Նրանց թվում է նաեւ Տաջիկստանի հատուկջոկատայինների հրամանատար գնդապետ Խալիմովը: