Ռազմական 

Մերձդնեստրի սահմանին հայտնվել են օտարերկրյա վարձկանների զորաջոկատներ

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ուկրաինայի հետ Մերձդնեստրի սահմանային շրջաններում նկատվել են օտարերկրյա զինվորական համազգեստով վարձկաններ:

 

Այս մասին հայտնել են Մերձդնեստրի հետախուզական ուժերը, նշելով, որ նկատված զինվորականները առնչություն չունեն ուկրաինական զինուժի հետ:

 

Դա պայմանավորված է վերոհիշյալ տարածքում իրավիճակի շիկացման հետ: Որոշ փորձագետների կարծիքով մերձդնեստրյան-մոլդովական կոնֆլիկտը նոր փուլ է մտել, ինչը չի բացառում ռազմական գործողությունների վերսկսումը:

 

Վերջին մեկ տարում Մերձդնեստրի իրավիճակը գնալով վատթարանում է, գրեթե սահմանափակվել են պարենային ու արդյունաբերական առաքումները, հանրապետության առջեւ ծառացել են տնտեսական բազմաթիվ դժվարություններ:

 

Մոլդովան ու Ուկրաինան շարունակում են Մերձդնեստրի բլոկադան՝ ձգտելով մեկուսացնել ու ստրատեգիական ճնշում գործադրել հանրապետության նկատմամբ:

 

Նույն շարքից