Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինական ուժայինները վերսկսել են Դոնեցկի հրետակոծությունը:
Այս մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության պաշտպանության փոխնախարար Էդուարդ Բասուրինը, նշելով, որ ուկրաինական զինուժը հրետանային ծանր համակարգերից ռմբակոծել է քաղաքն ու նրան հարող շրջանները:
Բացի այդ ուկրաինական զինուժը հարձակում է իրականացրել, որը կասեցվել է աշխարհազորայինների կողմից:
Բասուրինի խոսքերով ծավալված արյունալի մարտերում Մարնկա բնակավայրում զոհվել է 100 աշխարհազորային:
Աշխարհազորայիններին հաջողվել է գրավել բնակավայրն, ինչից հետո իրավիճակը որոշակիորեն կայունացել է: