Ռազմական 

Չինաստանն ու Հնդկաստանը ցանկանում են ձեռք բերել «Արմատա» տանկը

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, մայիսի 9-ի հաղթանակի հրապարակում կայացած շքերթին առաջին անգամ հանրությանը ներկայացված «Արմատա» տանկը, մեծ հետաքրքրություն է առաջացրել արտասահմանյան մի շարք երկրների շրջանում:

 

Մասնավորապես իրենց զինական արսենալը ցանկանում են «Արմատա» տանկերով համալրել Չինաստանն ու Հնդկաստանը:

 

Սակայն Ռուսաստանը դեռեւս մտադիր չէ վաճառքի հանել նոր զինատեխնիկան: Առաջին հերթին «Արմատա» տանկերով կհամալրվեն ռուսական բանակի ստորաբաժանումներ, ու դրանից հետո միայն կարելի է մտածել ռազմական գործարքների մասին:

 

Հնդկաստանն ու Չինաստանը կարող են ռուսական տանկը ձեռք բերել առնվազն 3 տարի անց:

 

Հիշեցնենք, որ Հնդկաստանն ու Չինաստանը Ռուսաստանի հիմնական ռազմական գորրծընկերնրն են:

 

Նույն շարքից