Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Սաուդյան հակաօդային պաշտպանության ուժերը լիկվիդացրել են Եմենի ապստամբների կողմից արձակած բալիստիկ հրթիռը:
Այս մասին հայտնել են արաբական լրատվամիջոցները, նշելով, որ գիշերը շիա ապստամբները Սաուդյան Համիս Ալ-Մուշաիթ քաղաքի ուղղությամբ արձակել են բալիստիկ հրթիռ:
Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանությունը լիկվիդացրել է Սքադ տեսակի բալիստիկ հրթիռը:
Ալ-Մոիշաիթ քաղաքը գտնվում է Սաուդյան Արաբիայի հարավ-արեւմուտքում գտնվող Ասիր պրովինցիայում:
Սակայն շիա ապստամբները հերքել են հրթիռի արձակման մասին շրջանառվող տեղեկատվությունը: