Իրավական 

Գազալցակայաններում հրաժարվում են լիցքավորել կասկածելի բալոններով մեքենաները. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ»-ը վարորդներից տեղեկություններ է ստանում, այն մասին, որ շատ գազալցակայաններում ավտոմեքենան լիցքավորելուց առաջ գազալցակայանի աշխատակիցներն արդեն վարորդներից պահանջում են ցույց տալ գազի բալոնի փաստաթղթերը, այնուհետև լիցքավորողներն իրենք անձամբ են ստուգում ավտոմեքենայի գազի բալոնների վիճակը և ամեն ինչ կարգին լինելու դեպքում նոր միայն լիցքավորոմ են:

 

Ըստ վարորդների՝ արդեն պարբերաբար կարելի է ականատես լինել դեպքերի, երբ գազալցակայանում հրաժարվում են լիցքավորել այն ավտոմեքենաները, որոնց գազի բալոնները կասկածելի վիճակում են: Գազալցակայանի աշխատակիցները վարորդներին տեղեկացնում են, որ իրենց խիստ հրահանգված է անսարք վիճակում ու փորձաքննություն չանցած գազի բալոնները չլիցքավորել:

Նույն շարքից