Իրավական 

Օրենքով գող Զապին, հնարավոր է, արտահանձնեն Չեխիային. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» օրաթերթը հղում անելով ceskenoviny.cz-ին գրում է. «ՀՀ-ի և Չեխիայի արդարադատության նախարարները քննարկում են «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի գործի լուծումը, ով մեղադրվում է Չեխիայում սպանություն պատվիրելու մեջ։ Չեխիայի իշխանությունները պահանջում են արտահանձնել նրան»։ 

 

Ըստ ceskenoviny.cz-ի, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 

Կայքը նշում է, որ Սողոյանը բանտարկված չէ և, ըստ ամենայնի, Հայաստանում է։ Աբրահամյանը հայտարարել է, որ Երևանը պատրաստ է զբաղվել գործով, եթե գտնվեն կենսունակ ճանապարհներ: 

 

«Ամեն մարդ, ով խախտում է օրենքը, պետք է պատասխանատվության ենթարկվի»,- հավելել է նա՝ չեխ գործընկեր Բոգուսլավ Սոբոտկայի հետ մամլո ասուլիսի ժամանակ»,-ըստ կայքի ասել է ՀՀ վարչապետը:

Նույն շարքից