Իրավական 

Թուրքիայում հարբած բրիտանացի զույգի հարձակումից յոթ մարդ է տուժել

analitik.am

Թուրքիայում հարբած բրիտանացի զույգի հարձակումից յոթ մարդ է տուժել, որոնցից երկուսը ռուսներ են եղել: Այս մասին հայտնում է DHA գործակալությունը։



Տոմաշ և Իոլանտա Իրենա Ֆլակևիչներ զույգն ալկոհոլի ուժեղ ազդեցության տակ քաշքշուկ է սկսել նախ հյուրանոցում, այնուհետև՝ ոստիկանական բաժնում։ Սպիրտային խմիչքների չարաշահումից հետո կինը մերկ վիճակում շրջել է լողավազանի երկայնքով` հարձակվելով հյուրանոցի հյուրերի վրա։ Հաստատության աշխատողները խնդրել են Ֆլակևիչին հանդարտեցնել կնոջը, սակայն նա ծեծել է լողավազանի մոտ հանգստացող երկու ռուս զբոսաշրջիկներին։



Հյուրանոցի ղեկավարությունը ստիպված է եղել ոստիկանություն կանչել, սակայն Ֆլակևիչը հարձակվել է նաև նրանց վրա։ Ոստիկաններին հաջողվել է հանդարտեցնել կռվարարին` արցունքաբեր գազ կիրառելու և ձեռնաշղթա անցկացնելու միջոցով։

 

 

Նույն շարքից