Իրավական 

ՌԴ-ում 6 տարեկան երեխայի մարմնում ոստիկանները փամփուշտ են հայտնաբերել

analitik.am

ՌԴ ՆԳՆ–ի «Իրբիտսկի» շրջանի բաժնի աշխատակիցները 6 տարեկան երեխայի մարմնում  հայտնաբերել են պնևմատիկ ատրճանակի փամփուշտ։ Երեխան վնասվածք է ստացել մանկապարտեզում զբոսնելիս, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՆԳՆ ԳՎ շրջանին։

 

 

Ոստիկանության տվյալներով` 2009թ.–ին ծնված տղան վնասվածք է ստացել մայիսի 27-ին մանկապարտեզում երեկոյան զբոսանքի ժամանակ։ Սկզբում դաստիարակներն ու ծնողները կարծել են, թե նրան ցատկապարանով հարվածել է կողքին թռչկոտող աղջիկը։ Սակայն մի քանի օր հետո հիվանդանոցում զննության ժամանակ պարզվել է, որ փափուկ հյուսվածքներում կզակի տակ տղայի մոտ օտար մարմին կա, որը, ինչպես պարզվել է, պնևմատիկ ատրճանակի փամփուշտ է եղել։


Կատարվածի մասին բժիշկներն անմիջապես տեղեկացրել են ոստիկաններին։

 

 

Նույն շարքից