Իրավական 

Վերելակի դռների արանքում մնացած երեխան մահացել է

analitik.am

Երևանի Բեկնազարյան փողոցի թիվ 5/9 տան վերելակի դռների արանքում մնացած 5-ամյա երեխան մահացել է: Այս մասին հայտնել է «Արմենիա» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Սուրեն Մակարյանը: 



Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երևանի Բեկնազարյան փողոցի թիվ 5/9 տան վերելակի դռների արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները 2010 թ. ծնված Լյուսի Բ.-ին դուրս են բերել վերելակից. վերելակում են գտնվել նաև 2008 թ. ծնված Մ. Բ.-ը և երեխայի դայակ Ն. Զ.-ը: Լ. Բ.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել էին ծանր:

Նույն շարքից