Իրավական 

Դժբախտ դեպք մասնավոր տան վերելակում. 1in.am

analitik.am

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, անդրադառնալով համայնքում վերելակի դռների արանքում մնացած երեխայի դժբախտ դեպքին, նախ ցավակցեց այդ տեղի ունեցածի կապակցությամբ, ապա հայտնեց, որ դա առանձնատան վերելակ է եղել: Այսինքն՝ երեխայի գլուխը մնացել է իրենց սեփական տան վերելակի դռների արանքում:



«Շենքում չի եղել դեպքը, թեև հասցեն ու տունը գրված է, բայց բազմաբնակարան շենքի նկարներ են տեղադրվում, ինչը թյուրիմացության մեջ է գցում: Սեփական տուն է, չորսհարկանի, որի ներսում գործում է վերելակ: Այդ վերելակը շահագործում է երեխայի ընտանիքը, դրա պատասխանատվության հետ մենք կապ չունենք:



Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկության համաձայն՝ տանը երեխայի հետ եղել է դայակը, որը բարձրացել է 3-րդ հարկ, երեխան էլ գլուխը հետաքրքրությունից դրդված մտցրել է վերելակի անցքը և այդ պահին շարժվել, ու գլուխը, դժբախտաբար, մնացել է դռների արանքում:



Սարգսյանն ընդգծեց, որ իրենց համայնքում երկու ամիս առաջ տեղի ունեցած դժբախտ դեպքից հետո, երբ վերելակը պոկվել էր, կինը ընկել հորն ու մահացել, առավել մեծ ուշադրություն են դարձնում վերելակների շահագործմանը:



Նշենք, որ այսօր առավոտյան ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ էր ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երևանի Բեկնազարյան փողոցի տներից մեկի վերելակի դռների արանքում: Նրան տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ քիչ անց երեխան մահացել էր:

Նույն շարքից