Իրավական 

Վերելակը, որում դեպքը տեղի է ունեցել, շահագործվել է առանց դռների․ փորձագետ

analitik.am

ՀՀ ՏԿԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների և ճոպանուղիների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով հունիսի 4-ին Երևանի Բաշինջաղյան փողոցում տեղի ունեցած դժբախտ դեպքին, որի հետևանքով 5-ամյա երեխա էր մահացել, ասաց, թե վերելակի խցիկի շարժման ընթացքում երեխան մնացել է մետաղական կոնստրուկցիաների արանքում:



«Տվյալ վերելակը չի համարվում արտադրական վտանգավոր օբյեկտ, ենթակա չէ ամենամյա փորձաքննության: Այդ վերելակը, որում դեպքը տեղի է ունեցել, շահագործվել է առանց դռների»,- ասաց Լուսինե Հովհաննիսյանը՝ հավելելով. «Նման սարքավորումը վերելակ կոչվելու, հետագայում էլ որպես վերելակ շահագործվելու իրավունք չունի»:

Նույն շարքից