Իրավական 

ԴԱՀԿ ծառայությունը դարձել է Դատական կատարողների միջազգային միության լիիրավ անդամ

analitik.am

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում Դատական կատարողների միջազգային միության 22-րդ կոնգրեսի ընթացքում այսօր ստորագրվել է Հայաստանի հարկադիր կատարման ծառայության՝ Դատական կատարողների միջազգային միության լիիրավ անդամ դառնալու մասին արձանագրային փաստաթուղթ:

 

 

Այս մասին հայտնում են Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության լրատվական ծառայությունից։
 



Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը և Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը:
 



Այսպիսով, 85 անդամ երկիր ունեցող  Դատական կատարողների միջազգային միությունը համալրվեց ևս մեկ անդամով՝ Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունով:

Նույն շարքից