Իրավական 

Ոստիկանության 3 ծառայողներ դատի են տվել SOS հաղորդման հաղորդավարին

analitik.am

ՀՀ Ոստիկանությանը ներկայացուցիչներ Հովհաննես Քոչարյանը, Արթուր Մադաթյանն ու Սերգեյ Զաքարյանը հայցադիմում են ներկայացրել դատարան ընդդեմ «SOS Գ/7» հաղորդման հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի: Նրանք պնդում են, որ վերջինս հրապարակայնորեն վիրավորանքներ է արտահայտել և պահանջում են ենթարկել քաղաքացիաիրավական պատասխանատվության: Հայցադիմումում մասնավորապես նշվում է.



«Համացանցի միջոցով հաղորդումը հեռարձակելով և դրա շրջանակներում մեկնաբանություններ ներկայացնելով՝ պատասխանողն ըստ էության իրացնում է «Մարդու իրավունքների և հիմնարարա ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 10-րդ հոդվածով ամրագրված՝ կարծիք արտահայտելու ազատության իրավունքը, որը ներառում է կարծիքը պնդելու, տեղեկություններ և գազափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից: Արտահայտվելու ազատությունը ժողովրդակավարական հասարակության էական հիմքն է, համաձայն 10-րդ հոդվածի 2-րդ մասի՝ այն կիրառելի է ոչ միայն «տեղեկատվության» կամ «գաղափարների» նկատմամբ, որոնք ընդունվում են բարեհաճությամբ կամ համարվում են անվտանգ և չեզոք, այլ նաև նրանց, որոնք վիրավորում են, ցնցում կամ անհանգստություն պատճառում:



Պատասխանողի կողմից «# SOS Գ/7» տեսնյութում հնչեցված՝ քողարկված արտահայտություններն ըստ էության կրում են խուլիգանական բնույթ, քանի որ նրա խոսքի որոշակի բռաային բաղադրիչների համադրումից լսարանին ակնհայտ հասկանալի է դառնում հնչեցվող արտահայտության վիրավորական իմաստը: Վիրավորական արտահայտություններն ուղղակի նախորդում և հաջորդում են ՀՀ ոստիկանության 02 լրատվական հաղորդման առանձին դրվագների:


Պահանջ


Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ խնդրում եմ պատասխանողին պարտավորեցնել.


ա) hրապարակայնորեն ներողություն խնդրել ՀՀ ոստիկանությունից


բ) հրապարակայնորեն ներողություն խնդրել ոստիկանության ծառայող Արթուր Մադաթյանից և նրան վճարել փոխհատուցում նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով:


գ) հրապարակայնորեն ներողություն խնդրել ոստիկանության ծառայող Սերգեյ Զաքարյանից և նրան վճարել փոխհատուցում նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով:


Համահայցվորներ՝ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ՝


  1. Հովհաննես Իշխանի Քոչարյան
  2. Արթուր Ռաֆիկի Մադաթյան
  3. Սերգեյ Ժորիկի Զաքարյան

Նույն շարքից