Իրավական 

«Վոլկսվագեն Տուարեգ»-ը բախվել է քարերին և բռնկվել. զոհվել է 7 երիտասարդ

analitik.am

Հունիսի 6-ին` ժամը 00:39-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

 

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան (առանց պ/հ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարերին և բռնկվել: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են 1994թ. ծնված Վ. Մ.-ն, 1991թ. ծնված Վ. Ա, 1993թ. ծնված Գ. Ղ.-ն, 1993թ. ծնված Ա. Տ.-ն, 1991թ. ծնված Գ. Պ.-ն, 1993թ. ծնված Կ. Խ.-ն և 1993թ. ծնված Ա.Բ.-ն:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:20-ին, մարվել` 01:33-ին:


Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:


Հրշեջ-փրկարարները կռունկի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա. ավտոմեքենան (5 զոհով) տեղափոխվել է Ստեփանավան քաղաքի ԲԿ-ի տարածք, ավտոմեքենայի մասնատման և դիակների հանման համար:


Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նույն շարքից